Երեւան: Մեդիամաքս: 2011-ի օգոստոսին գնաճը Հայաստանում, 2010-ի օգոստոսի համեմատ, կազմել է 4.8% (հուլիսի ցուցանիշը` 6,3%):Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, օգոստոսին արձանագրվել է սննդամթերքի գնի 7.5%, ոչ պարենային ապրանքների` 3% եւ ծառայությունների սակագների 2.1% աճ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, 2011-ի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 8.8%, սննդամթերքի ինդեքսը`114.5%, ոչ պարենային ապրանքներինը` 103.1%, ծառայությունների սակագներինը` 104.3%:2011-ի օգոստոսին սպառողական գների ինդեքսը Հայաստանում, 2010-ի դեկտեմբերի համեմատ, նվազել է 0,2%-ով:2011-ի օգոստոսին գները Հայաստանի սպառողական շուկայում հուլիսի համեմատ նվազել են 0.6%-ով: Ընդ որում, սննդամթերքի գները նվազել են 1%-ով, ոչ պարենային ապրանքների գները` 0,1%-ով, իսկ ծառայությունների սակագների ասպարեզում գրանցվել է 0.1% աճ: Հուլիսի համեմատ սննդամթերքի գների նվազումը հիմնականում պայմանավորված է մրգերի, բանջարեղենի, կարտոֆիլի եւ հացամթերքի գների նվազմամբ: Բենզինի եւ դիզելային վառելիքի գները հուլիսի համեմատ աճել են համապատասխանաբար 0.1%-ով եւ 0.2%-ով: 2010-ի օգոստոսի համեմատ, Հայաստանում բենզինի եւ դիզելային վառելիքի գները աճել են համապատասխանաբար 24.6%-ով եւ 29.9%-ով: Tweet Դիտում՝ 4757