Ռեսո-ն գործակալական ցանցի մենեջերների համար կազմակերպեց ուսումնաժամանցային հավաք

29.08.2011 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:Օգոստոսի 26-ից 28-ը Ռեսո ապահովագրական ընկերությունն Աղվերանում իր ուսումնական ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ուսումնաժամանցային հավաք` գործակալական ցանցի մենեջերների համար:


Հավաքին մասնակցում էին Հայաստանի մարզերից գործակալական ցանցի զարգացման 70 մենեջերներ: Ուսումնական ծրագրի ընթացքում քննարկվեցին հետեւյալ թեմաները` մենեջերների դերը եւ նշանակությունը ընկերության բիզնես գործունեության գործում, Crosseling-ի մշակույթի ձեւավորումը, ԱՊՊԱ պայմանագրերի վերակնքումը եւ այլն:

Հավաքի ընթացքում մենեջերներին ներկայացվեց նաեւ ընկերության նոր պրոդուկտը` անհատական բժշկական ապահովագրության ResoMed փաթեթը:

Դասընթացն իրականացվում էր գործնական եւ ժամանցային խաղերի միջոցով:

Դիտում՝ 6301

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW