Ինեկոբանկը ներգրավել է $ 10 մլն ՓՄՁ ձեռնարկություններին երկարաժամկետ վարկավորելու համար
29.08.2011 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան: Մեդիամաքս:Ինեկոբանկը ներգրավել է $ 10 մլն վարկային միջոցներ DEG (Deutsche Investitions und Entwicklungesellschaft MBH) եւ OeEB (Oesterreichische Entwicklungsbank AG) կազմակերպություններից, որոնք ուղղվելու են փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման ոլորտ:
“Նոր վարկային միջոցներով բանկը կտրամադրի երկարաժամկետ վարկեր հենց ՓՄՁ ձեռնարկություններին` նպաստելով վերջիններիս գործունեության ընդլայնմանը: ՓՄՁ ոլորտը հանդիսանում է Ինեկոբանկի գործունեության ռազմավարական ուղղություն, եւ մենք բարձր ենք գնահատում OeEB եւ DEG կազմակերպությունների համատեղ ներդրումը մեր առաքելության իրագործման համար: DEG կազմակերպության հետ Ինեկոբանկն ունի փոխշահավետ համագործակցության երկար տարիների պատմություն: 2008թ.–ից ի վեր DEG-ն հանդիսանում է նաեւ Ինեկոբանկի բաժնետեր: OeEB կազմակերպության հետ սա առաջին պայմանագիրն է, որը վստահ ենք կստեղծի ամուր հիմքեր հետագա երկար եւ արդյունավետ համագործակցության համար”, - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:
“Մենք հպարտ ենք աջակցել Ինեկոբանկին, որն առանձնանում է տարածաշրջանում բացառիկ ճանաչմամբ եւ զարգացման բարձր ցուցանիշներով”, - նշել է DEG կազմակերպության Ասիա/Եվրոպա բաժնի ղեկավար Հոլգեր Ռոթենբուշը:
“Մենք Ինեկոբանկին համարում ենք առաջադեմ գործընկեր Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացման տեսանկյունից” – նշել է OeEB գործադիր խորհրդի անդամ Անդրեա Հագմանը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: