Ամերիաբանկը փոքր եւ միջին բիզնեսին առաջարկում է վարկավորման նոր պայմաններ

26.08.2011 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:Ամերիաբանկը հանդես է եկել նոր առաջարկով փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների համար:


Առաջարկվող վարկի սպասարկման առաջին երեք ամիսների ընթացքում վարկի դիմաց տոկոսներ չեն հաշվեգրվում, եւ զեղչված տոկոսագումարները հետագայում չեն ավելացվում: Վարկավորման 4-րդ ամսից սկսած, տոկոսագումարները հաշվարկվում են միայն վարկի մայր գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Արդյունքում` վարկառուն հնարավորություն է ստանում գումարներն ուղղել իր բիզնեսի զարգացմանն ու ընդլայնմանը:

Վարկավորման ներկայացված պայմանները նախատեսված են ծառայությունների մատուցման եւ սպասարկման, արտադրության, մանրամեծածախ եւ մանրածախ ոլորտներում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցների համար:

Վարկը կարող է տրամադրվել 1 մլն դրամից մինչեւ 100 մլն դրամի, կամ համարժեք արտարժույթի չափով:

Ակցիան գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը:

Դիտում՝ 2724
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW