Անօրինական ճանապարհով Հայաստան ներկրվող չինական արտադրանքը լուրջ վնասում է “Ալմաստ”-ին

26.08.2011 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Երեւանի “Ալմաստ” գործարանի տնօրեն Վահրամ Թեփելիկյանն այսօր հայտարարել է, որ հայկական շուկա անօրինական ճանապարհով արհեստական ալմաստափոշիների սինթեզի եւ քարի ու բնական ոչ մետաղական նյութերի մշակման համար կտրող-հղկող գործիքների  ներկրումը լուրջ վնաս է հասցնում գործարանին:     

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Վահրամ Թեփելիկյանը տեղեկացրել է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ Չինաստանից Հայաստան անօրինական ճանապարհով ներկրվում են “Ալմաստ” գործարանի կողմից արտադրվող նույնատիպ արտադրատեսակներ, որոնց հետ հայրենական արտադրանքը չի կարող մրցակցել գնային առումով: “Գնի տեսնակյունից մեր գործարանի արտադրանքը չի կարող մրցակցել Չինաստանից ներկրվող արտադրանքի հետ, քանի որ վերջինս չի մաքսազերծվում: Մենք այս հարցը բարձրացրել ենք ՀՀ ղեկավարության առջեւ, եւ որոշակի քայլեր այս ուղղությամբ ձեռնարկվում են”,- ասել է տնօրենը:  

Անդրադառնալով այս խնդրին` գործարան այցելած ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ կառավարությունն որոշակի քայլեր կձեռնարկի հայրենական արտադրողին պաշտպանելու համար: «Մեր արտադրողները ներքին շուկայում պետք է ունենան իրենց առավելությունները եւ նայեն դեպի արտահանում”,- նշել է նախարարը:      

Դիտում՝ 2189
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW