2011-ի հուլիսին արտահանման աճը կազմել է 33%

20.08.2011 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: 2011-ի հուլիսին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $408 մլն կամ 149.9 մլրդ դրամ` 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով  3,5%-ով:

Ինչպես Մեդիամաքս-ին այսօր հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունից, արտահանման ծավալը հուլիսին աճել է 33%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 39 մլրդ դրամ կամ $106.3 մլն: 2011-ի հուլիսին, 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ներմուծումը կրճատվել է 4%-ով եւ կազմել 110,9 մլրդ դրամ կամ $301.7 մլն:

ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2011-ին կազմել է 71,9 մլրդ դրամ կամ $195,4 մլն:


Դիտում՝ 5352
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW