ՀՀ միջազգային պահուստները 2011թ. երկրորդ եռամսյակում կրճատվել են 2.27%-ով

20.08.2011 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ համախառն արտաքին ակտիվները 2011թ. երկրորդ եռամսյակում առաջինի հետ համեմատ կրճատվել են 2.7%-ով եւ կազմել $1.782 մլրդ:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) մամուլի ծառայությունում, Հայաստանի միջազգային պահուստները (համախառն արտաքին ակտիվները ազատ փոխարկելի արժույթով) նվազել են երկրորդ եռամսյակում 2.27%-ով եւ կազմել $1.782 մլրդ:

ԱՄՀ-ում փոխառության հատուկ իրավունքների (SDR) ծավալը նվազել է երկրորդ եռամսյակում 48%-ով եւ կազմել $16.4 մլն:

ՀՀ զուտ արտաքին ակտիվները նվազել են երկրորդ եռամսյակում 3.3%-ով եւ կազմել $1.065 մլրդ:


Դիտում՝ 4643
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW