Համաշխարհային բանկը 55$ մլն-ով ավելացնում է Հայաստանի ֆինանսավորման հնարավորությունը

18.08.2011 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Համաշխարհային բանկը (ՀԲ) 55$ մլն-ով ավելացնում է Հայաստանի ֆինանսավորման հնարավորությունը, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած կառավարության նիստին վարչապետն ասել է, որ այդ մասին իրեն տեղեկացրել է ՀԲ տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը:

«Դա առաջին հերթին պայմանավորված է մեր վարկային պորտֆելի որակով, ինչպես նաեւ կառավարման բարձր մակարդակով։ ՀԲ կողմից մեր կատարողականը գնահատվել է բարձր, եւ դա հնարավորություն է տվել  բանկին արտոնյալ միջոցները, որ տրամադրվելու են Հայաստանին, $55 մլն-ով ավելացնել»,- ասել է վարչապետը:

Հավելյալ միջոցները նախատեսվում է ուղղել ոռոգման համակարգի, ճանապարհաշինարարության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, հարկային, մաքսային եւ ֆինանսական կառավարման ոլորտներ:

Ներկայումս ՀԲ հայաստանյան վարկային պորտֆելի չափը $305 մլն է: Վարչապետն այսօր հանձնարարել է նշված ոլորտների պատասխանատուներին մինչեւ սեպտեմբերի ավարտը հստակեցնել այդ միջոցների օգտագործման ժամանակացույցը։

Հուլիսի 7-ին ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին հայտարարել էր, որ առաջիկա 2 տարիների ընթացքում ՀԲ-ն նախատեսում է տրամադրել Հայաստանին շուրջ $200 մլն-ի վարկային միջոցներ՝ աղքատության դեմ պայքարի եւ տնտեսական զարգացմանն աջակցելու համար:
Դիտում՝ 5620
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW