ՀՀ բուհերը այս տարի պետբյուջե են մուծել մոտ 1 մլրդ 604 մլն դրամ

17.08.2011 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած`  2011թ. հունվար-հունիս ժամանակահատվածի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում  ընդգրկված են 14 բուհեր եւ կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ:


Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Երեւանի պետական համալսարանը, որը զբաղեցնում է 102-րդ տեղը մոտ 400 մլն դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է (158-րդ տեղ, 257,4 մլն) , երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (266-րդ տեղ, 152,8 մլն):

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում վերոհիշյալ 14 կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել ավելի քան 1 մլրդ 604 մլն դրամ:
Դիտում՝ 5572

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW