Երեւան/Մեդիամաքս/. Սկսած 2011-ի հուլիսից «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը սկսել է հիփոթեքային վարկեր տրամադրել «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» սոցիալական ծրագրի շրջանակներում:Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երեւան քաղաքի Պարույր Սեւակի 8 հասցեում կառուցել բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները տրամադրվելու են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներին եւ ՀՀ երիտասարդ ստեղծագործողներին: Բնակարանների ձեռք բերման համար հիփոթեքային վարկերը տրամադրում են հետեւյալ պայմաններով`• մարման ժամկետը`10-ից 20 տարի;• տարեկան տոկոսադրույքը` մինչեւ 9.5%;• նվազագույն կանխավճարը` սկսած 20%-ից;• որպես գրավ` կառուցվող անշարժ գույքը:«Տվյալ պահին Բանկն ընդունում է վարկի տրամադրման նախնական որոշումներ, եւ չնայած նրան, որ վարկը տրամադրվելու է շենքի 20% կառուցապատման ժամանակ, Բանկն արդեն հաստատել է մի շարք դիմումներ», - Մեդիամաքսին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:Տարեսկզբին «ԵՊՀ-ի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարել էր հիփոթեքային ծրագրի իրականացման մրցույթ: Հաղթող ճանաչված «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ում դիմումները ուսումնասիրվում են «ԵՊՀ-ի շրջանավարտների միավորում» կազմակերպության կողմից սահմանված ցուցակով: Tweet Դիտում՝ 6298