Վերաբացվել է Ամերիաբանկի վերանորոգված “Կասկադ” մասնաճյուղը

11.08.2011 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/.Ամերիաբանկի “Կասկադ” մասնաճյուղը իր հաճախորդներին է ներկայացել վերանորոգված, նոր կահավորմամբ եւ ժամանակակից պահանջներին համապատասխան բանկային տեխնիկայով հագեցած:

 
Դեղատան 6 հասցեում տեղակայված Ամերիաբանկի վերաբացված մասնաճյուղում ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդների սպասարկումն առավել բարձր մակարդակով եւ արագ իրականացնելու համար:

Բանկն ակտիվ գործունեություն է ծավալում իր մասնաճյուղերի ցանցի ընդլայման ուղղությամբ, որի նպատակն է առավել մոտ լինել իր հաճախորդներին եւ ապահովել ունիվերսալ սպասարկում: Ներկայումս բանկի մասնաճյուղերի թիվը 7-ն է, որոնցից 4-ը գտնվում են Երեւան քաղաքում, 2-ը` ՀՀ մարզերում, իսկ 1-ը` ԼՂՀ-ում: Մինչեւ տարեվերջ բանկն իր մասնաճյուղերի թիվը նախատեսում է հասցնել 10-ի:

Դիտում՝ 6672
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW