Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը իրականացրել է «Կինոթատրոն անիվների վրա» նախագիծը: Այն մեկնարկել էր հուլիսի 15-ին, նախագծի նպատակն էր Հայաստանի սահմանամերձ եւ հեռավոր բնակավայրերում կազմակերպել անվճար կինոցուցադրություններ: Հատուկ սարքավորումներով հագեցած մեքենան շրջել է Հայաստանի 5 մարզերում` ֆիլմեր ցուցադրելով թվով 28 բնակավայրերում: «Կինոթատրոն անիվների վրա» նախագծի անվճար կինոցուցադրությունները տեղի են ունեցել հետեւյալ բնակավայրերում.- Վայոց ձորի մարզ` Խաչիկ, Հորս, Մարտիրոս, Խնձորուտ, Աղավնաձոր, Կարագլուխ, Զառիթափ, Սյունիքի մարզ` Գոր Հայք, Սպանդարյան, Հացավան, Բնունիս; - Տավուշի մարզ` Դիլիջան, Թեղուտ, Իջեւան, Այգեհովիտ, Աչաջուր, Սեւ քար, Նոյեմբերյան; - Լոռի` Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ, Դսեղ, Օձուն, Սանահին, Հաղպատ, Մարգահովիտ, - Արագածոտն` Գեղարոտ, Ցիլ քար:Բնակավայրերի մեծ մասում կինոթատրոնը կահավորվում էր բաց երկնքի տակ, ինչն առավել հետաքրքիր էր դարձնում կինոդիտումը: Tweet Դիտում՝ 5439