Ներկայացվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի մեթոդաբանությունը

29.07.2011 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Խորհուրդը քննարկել է 2011 թ. հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած (ուժի մեջ կմտնի 2011թ. օգոստոսի 6-ին) «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղեցույցները եւ օրինակելի ձեւերը:

Օրենքի փոփոխությամբ ներդրվում է տեսչական ստուգումների անցկացման նոր համակարգ, որի շնորհիվ հնարավորություն կստեղծվի սահմանափակել անհիմն ստուգումները եւ ուշադրության կենտրոնում պահել ամենառիսկային տնտեսվարողներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարությունը ներկայացրել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի մեթոդաբանության եւ ստուգաթերթերի մշակման մեթոդական ուղեցույցները:

Դիտում՝ 3921

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW