Կորպորատիվ պարտատոմսեր

29.07.2011 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
“ԱՐԱՐԱՏԲԱՆԿ” ԲԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի (ARBKB4) միջին տարեկան եկամտաբերությունն այսօրվա գործարքների արդյունքում կազմել է 12%: ARBKB4 պարտատոմսերով կնքված բորսայական գործարքների ծավալն այսօր կազմել է 30,2 մլն դրամ:

Սա տվյալ արժեթղթերով առաջին բորսայական գործարքն է: «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի չորրորդ թողարկումը  ցուցակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի Bbond ցուցակում 2011թ.  հուլիսի 29-ին: Ցուցակվել են 10 հազ. դրամ անվանական արժեքով եւ արժեկտրոնի տարեկան 12% եկամտաբերությամբ 25 հազ. անվանական պարտատոմսեր (թողարկման ընդհանուր ծավալը` 250 մլն դրամ): 
Դիտում՝ 3776

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW