Պրոմեթեյ Բանկը մրցանակներ հանձնեց “Անկախությունն իմ աչքերով” մանկական մրցույթի մասնակիցներին

29.07.2011 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիաամաքս/. Պրոմեթեյ Բանկը մրցանակներ է հանձնել “Անկախությունն իմ աչքերով” մանկական նկարչական մրցույթի մասնակիցներին եւ հաղթողներին, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:

Մրցույթին մասնակցել էին Գեղագիտության Ազգային Կենտրոնի 5-15 տարեկան սաները:
Կենտրոնի բոլոր սաները ստացան նկարչական պարագաներ, իսկ հաղթողները նաեւ հատուկ նվերներ՝ ֆոտոխցիկ եւ նվագարկիչներ Պրոմեթեյ Բանկի կողմից:

Հաղթող մասնակիցներն  են՝ Անի Ավետիսյան (9 տարեկան), Մելիսա Ավետյանը (6 տարեկան) եւ Անուշ Իգիթյանը (11 տարեկան):

Պրոմեթեյ Բանկը շուտով կտպագրի մրցույթի աշխատանքները, Մեդիամաքս-ին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունում: 
Դիտում՝ 8350
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW