ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում

29.07.2011 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի արժեկտրոնային պարտատոմսերի 250 մլն դրամ ($670 հազ.) ծավալով 4-րդ թողարկումն այսօր ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի Bbond հարթակում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, մեկ պարտատոմսի անվանական արժեքը 10 հազ. դրամ է, շրջանառության ժամկետը՝ 2 տարի, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%:

Արժեկտրոնները վճարվելու են եռամսյակային կտրվածքով: Տեղաբաշխումից ներգրավված միջոցները բանկը մտադիր է ուղղել միկրոֆինանսավորմանը:

Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանն այսօր ասել է, որ պարտատոմսերի տեղաբաշխմանը, որը տեւել է հունիսի 20-ից հուլիսի 11-ը, մասնակցել է 191 ներդրող (11 իրավաբանական եւ 180 ֆիզիկական անձինք), ընդ որում, պահանջարկը 25%-ով գերազանցել է առաջարկը:   

Ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կարեն Զաքարյանի խոսքերով, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իր օրինակով հերքում է տարածված այն կարծիքը, որ ներկայիս պայմանները Հայաստանում նպաստավոր չեն կապիտալի շուկա մտնելու համար:

«Հնարավորություններն այստեղ միշտ էլ առկա են, ուղղակի պետք է դրանք ճիշտ օգտագործել», - ասել է Կարեն Զաքարյանը:  

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսերի առաջին երեք թողարկումների (2007թ., 2008թ., 2009թ.) ընդհանուր ծավալը կազմել է 900 մլն դրամ: Բանկի երրորդ թողարկումը մարվել է 2011թ. հունիսի 27-ին, իսկ նոր թողարկմամբ այսօրվա ընթացքում արդեն կնքվել է առաջին բորսայական գործարքը՝ 30,1 մլն դրամ ծավալով եւ 12% միջին եկամտաբերությամբ:

Դիտում՝ 7582
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW