Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում` Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու պաշտոնական այցի շրջանակներում, անցկացվել է հայ-լեհական բիզնես-ֆորում:Ելույթ ունենալով ֆորումի բացմանը` ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն ասել է, որ չնայած սերտ քաղաքական համագործակցությանը, ապրանքաշրջանառությունը երկու պետությունների միջեւ ցածր մակարդակի վրա է, իսկ լեհական ներդրումներ հայաստանյան տնտեսության մեջ գրեթե չկան:2010-ին ապրանքաշրջանառությունը երկու պետությունների միջեւ կազմել է $21,2մլն, որից $1,9 մլն-ը` հայաստանյան ապրանքների արտահանումը Լեհաստան, իսկ $ 19,2 մլն-ը` ներմուծումը: Հայաստանում գործում են 12 ընկերություններ` լեհական կապիտալի մասնակցությամբ:«Հայաստանում ստեղծվել է բարենպաստ ներդրումային մթնոլորտ եւ լավ նախադրյալներ լեհական ներդրումների համար», - ասել է Արա Պետրոսյանը:Բիզնես-ֆորումի շրջանակներում փոխըմբռնման 3 հուշագիր է ստորագրվել Հայկական Զարգացման Գործակալության եւ Լեհաստանի Տեղեկատվության եւ Օտարերկրյա ներդրումների գործակալության, ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Լեհաստանի գործատուների միության, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի եւ Լեհաստանի Առեւտրային պալատի միջեւ:Բիզնես-ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել նաեւ կլոր սեղան ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչների համար, որին մասնակցել են Լեհաստանի Ազգային տնտեսության բանկի (BGK), Լեհաստանի վերաապահովագրական ընկերության (Polish RE) եւ Ապահովագրական Պալատի ներկայացուցիչները: Tweet Դիտում՝ 6345