Հաստատվել են կամավոր կենսաթոշակային ֆոնդերի գործիքներում ներդրման սահմանափակումները

28.07.2011 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակական եւ արժութային սահմանափակումները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ սահմանափակումների նպատակն է ապահովել կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրումների արդյունավետ դիվերսիֆիկացիան եւ ռիսկերի նվազեցումը:

Կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների հաշվին կատարվող արտասահմանյան արժույթով ներդրումների առավելագույն չափը չպետք է գերազանցի տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ակտիվների 30%-ը, իսկ ֆոնդերի ակտիվների հաշվին կատարվող որեւէ մեկ արտասահմանյան արժույթով ներդրումների առավելագույն չափը չպետք է գերազանցի տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ակտիվների 15%-ը:

Բացի այդ, բանկային հաշիվներում եւ ավանդներում (ներառյալ` բանկում միջոցների ավանդադրումը հավաստող արժեթղթերում) կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չպետք է գերազանցեն տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 50%-ը; միեւնույն ժամանակ մեկ բանկում կատարվող ներդրումները չպետք է գերազանցեն տվյալ կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 5%-ը:

Որոշման նախագծին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 3888

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW