Հայաստանը կտուժի ամերիկյան դեֆոլտից, կարծում է նախկին վարչապետը

27.07.2011 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն այսօր ասել է, որ ԱՄՆ-ի կողմից դեֆոլտ հայտարարվելու դեպքում Հայաստանը կհայտնվի տուժող  երկրների ցուցակում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հրանտ Բագրատյանն ասել է, որ «դեֆոլտի դեպքում կարժեզրկվի դոլարը, իսկ Հայաստանի պահուստների գրեթե կեսը պահվում է դոլարով»:

Նախկին վարչապետը նաեւ նշել է, որ չնայած տնտեսական աճի վերաբերյալ վերջին հուսադրող ցուցանիշներին`«մեր երկրի աճի տեմպերը զգալիորեն զիջում են ինչպես աշխարհի, այնպես էլ տարածաշրջանի երկրների միջին տեմպին»:


Դիտում՝ 6142

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW