Երեւան: Մեդիամաքս: Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատվել են «Կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրին ներկայացվող պահանջները»: Նշված որոշումն ուղղված է կարգավորելու կենսաթոշակային համակարգի կամավոր կուտակային բաղադրիչի արդյունավետ ներդրումը, ինչպես նաեւ պաշտպանելու այդ ոլորտում ավանդատուների շահերը, Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ-ում:Կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդի միջոցով անձը կարող է խնայել եւ վաստակել միջոցներ` միաժամանակ օգտվելով մի շարք հարկային արտոնություններից: Կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրի պայմաններով կուտակային կենսաթոշակային ավանդին ուղղվող գումարները, անկախ նրանից, թե ում կողմից են դրանք կատարվում, եթե չեն գերազանցում ավանդի շահառուի հարկվող եկամտի 5 տոկոսը, ապա եկամտային հարկով չեն հարկվում, ընդ որում` ավանդի պայմանագրի գործողության ողջ ընթացքում վաստակած տոկոսային եկամուտների գծով որեւէ հարկային պարտավորություններ չեն առաջանում: Ավանդին ուղղված խնայողություններից եւ դրանց գծով կուտակված տոկոսներից ձեւավորված գումարը պարբերական վճարների տեսքով ստանալու դեպքում կենսաթոշակային եկամուտը հարկվում է ընդամենը 10% դրույքաչափով:Բացի այդ, կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդը 4 մլն դրամի չափով երաշխավորվում է Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից: Tweet Դիտում՝ 5217