Զարգացման Հայկական Բանկն առաջինն է ակտիվների և պարտավորությունների աճի տեմպով

22.07.2011 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. 2011թ.-ի առաջին կիսամյակում ակտիվների եւ պարտավորությունների աճի տեմպերով Զարգացման Հայկական Բանկը զբաղեցրել է առաջին հորիզոնականը ՀՀ բանկային համակարգում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունում, ակտիվների աճը տարվա սկզբի համեմատ կազմել է 38%, իսկ պարտավորություններինը` 52%:  

Շոշափելի աճ է գրանցվել նաև ժամկետային ավանդների մասով: Տարեսկզբի համեմատ այն ավելացել է մոտ 55%-ով` կազմելով 13 մլրդ դրամ:

Կիսամյակի ընթացքում վարկային պորտֆելն ավելացել է 22%-ով:

Դիտում՝ 8027

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW