«Բեյզ Մեթալս»-ը մնում է ԼՂՀ ամենախոշոր հարկատուն

21.07.2011 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: 2011թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով «Բեյզ Մեթալս» ընկերությունը շարունակում է  մնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ ամենախոշոր հարկատուն:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ԼՂՀ Պետական հարկային  ծառայությունից, տարեսկզբից ընկերությունը պետբյուջե է վճարել 1 մլրդ 869 մլն 359 հազ. դրամի հարկեր:

Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են «Ղարաբաղ Տելեկոմ» եւ «Արցախգազ» ընկերությունները, որոնք պետբյուջե են վճարել, համապատասխանաբար, 700 մլն 286 հազ. եւ 409 մլն 88,1 հազ. դրամ:

«Բեյզ Մեթալս» ընկերությունը առաջատար դիրք է զբաղեցնում նաեւ սոցիալական վճարումների ծավալով` 200 մլն դրամ: Երկրորդ եւ երրորդ տեղերում են «Ղարաբաղ Տելեկոմ» եւ «Արցախգազ» ընկերությունները, որոնք իրականացրել են,  համապատասխանաբար, 113 մլն 481,7 հազ. եւ 97 մլն 7,5 հազ. դրամի սոցիալական վճարումներ:


Դիտում՝ 8606
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW