Երեւան: Մեդիամաքս: 2011թ. հունիսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2010թ. հունիսի հետ համեմատ աճել է 2.3%-ով: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, 2011թ. սկզբից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ՀՆԱ աճի/նվազման ցուցանիշի փոխարեն հրապարակում է տնտեսական ակտիվության ցուցանիշը: Արդյունաբերական արտադրության ծավալը 2011թ. հունիսին կազմել է 87 մլրդ 199 մլն դրամ` 2010 թ. հունիսի համեմատ աճելով 24,7%-ով: Առեւտրի շրջանառությունը հունիսին աճել է 6%-ով, իսկ ծառայությունների ծավալը` 4.1%-ով: Գյուղատնտեսության ոլորտում 2010թ. հունիս ամսվա համեմատ 10.1% աճ է գրանցվել, շինարարության ոլորտում` 31.3% անկում:Միջին ամսական աշխատավարձը 2011թ. հունիսին 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.9%-ով եւ կազմել 114 138 դրամ ($311): Tweet Դիտում՝ 5109