Երեւան: Մեդիամաքս: Վրաստանը շարունակում է բեռների տարանցման համար Հայաստանից ավելի բարձր սակագներ գանձել, քան Ադրբեջանից, այսօր ասել է “Այլընտրանք” կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, տնտեսագետը հիշեցրել է, որ ի տարբերություն Ադրբեջանի` Վրաստանը եւ Հայաստանը Առեւտրի Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ են հանդիսանում, որի հիմնական գործառույթը միջազգային առեւտրի հարցերում խտրականության վերացումն է: “Ավելին, Վրաստանը եւ Թուրքիան, որը նույնպես ԱՀԿ-ի անդամ է հանդիսանում` չեն հետեւում իրենց ստորագրած ելք դեպի ծով չունեցող երկրների վերաբերող կոնվենցիային”, - ասել է Թաթուլ Մանասերյանը` բացատրելով, որ տվյալ կոնվենցիաները ցամաքային երկրներին հարեւան երկրների նավահանգստներից անվճար օգտվելու հնարավորություն են ենթադրում: Tweet Դիտում՝ 5541