“Պետության ղեկավարության անպատժելիությունը բարեփոխումների արգելակման հիմնական գործոնն է”

20.07.2011 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Պետության բարձրաստիճան ղեկավարության անպատժելիությունը դարձել է Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների արգելակման հիմնական գործոնը, այսօր Երեւանում ասել է «Ալտերնատիվա» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի վերլուծական բաժնի փոխտնօրեն Սերգեյ Գրիգորյանի հետ տեսակամրջի ժամանակ Թաթուլ Մանասերյանն ասել է, որ, ի տարբերություն Հայաստանի եւ Ռուսաստանի, Վրաստանին հաջողվել է կառուցել պետական կառավարման արդյունավետ համակարգ, որտեղ հասարակական կյանքի այս կամ այն ոլորտում բարեփոխումներ իրականացնող անձինք իրենց պարտականությունները չկատարելու դեպքում պատասխանատվության են ենթարկվում:

«Հայաստանում այս հարցը լուծվում է  միայն մեկ պետական պաշտոնյային մյուսով փոխարինելով, ինչը չի ստեղծում անհրաժեշտ խթաններ առաջխաղացման համար», - ասել է Թաթուլ Մանասերյանը:

Սերգեյ Գրիգորյանն իր հերթին ասել է, որ բարեփոխումների իրական առաջխաղացման համար երկու երկրներում էլ քաղաքական կամք է պակասում:
Դիտում՝ 5472

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW