Ամերիաբանկը Citibank-ից ստացել է $ 4 մլն` առեւտրի ֆինանսավորման համար

20.07.2011 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը ամերիկյան Citibank-ի հետ կնքել է CARTA (Continuing Agreement for Reimbursement of  Trade Advances) պայմանագիր, որը բանկին հնարավորություն է տվել ստանալ $ 4 մլն սահմանաչափով դրամական միջոցներ` առեւտրի ֆինանսավորման համար: 

«Առաջին անգամ Citibank-ը հայկական բանկին տրամադրել է դրամական միջոցներ` հիմք ընդունելով միայն Ամերիաբանկի ֆինանսական կայուն վիճակը եւ մեծ վստահություն ներշնչող գործունեությունը», - Մեդիամաքս-ին ասացին բանկում:

Այստեղ նշեցին, որ վարկը հաճախորդների համար կապահովի վարկավորման մրցունակ տոկոսադրույք եւ կընդլայնի նրանց օտարերկրյա առեւտրային գործարքների ֆինանսավորման հնարավորությունները:

Ավելի վաղ Ամերիաբանկը Citibank-ից ստացել է վարկային գծեր` օրական կանխիկ դրամական հոսքերի կառավարման եւ առեւտրի ֆինանսավորման գործարքների իրականացման համար:

Դիտում՝ 7818

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW