Պրոմեթեյ Բանկը բացել է “Գյումրի” մասնաճյուղը

19.07.2011 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Պրոմեթեյ Բանկը հայտարարել նոր` “Գյումրի” մասնաճյուղի բացման մասին, որը տեղակայված է` ք. Գյումրի, Շահումյան 125/3 հասցեում:

Ինչպես Մեդիամաքսին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունում, նորաբաց “Գյումրի” մասնաճյուղում Պրոմեթեյ Բանկն իր հաճախորդներին առաջարկելու է հատուկ սակագներ և զեղչեր.

- Մինչև օգոստոսի 31-ը բիզնես վարկեր դրամով 14%, դոլարով 13% տարեկան տոկոսադրույքներով՝ առանց միջնորդավճարների;
- Մինչև օգոստոսի 31-ը Maestro պլաստիկ քարտերի անվճար տրամադրում՝ առանց տարեկան սպասարկման վճարի;

- Հատուկ նվերներ առաջին 20 կորպորատիվ հաճախորդների համար:

Բանկում նաեւ հայտնեցին, որ անբարենպաստ եղանակի պատճառով մասնաճյուղի բացման կապակցությամբ նախատեսված բացօթյա տոնական համերգը հետաձգվել է եւ տեղի կունենա հուլիսի 30-ին ժամը 18:30-ին` Գյումրիի Վարդանանց հրապարակում:

Դիտում՝ 13648

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW