ԻՆԳՈ Արմենիա. Ճամփորդությունն ապահովագրածների 10%-ն առնչվում է ապահովագրական դեպքերի հետ

18.07.2011 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Ճամփորդությունն ապահովագրած հայ զբոսաշրջիկների շուրջ 10%-ն առնչվում է ապահովագրական դեպքերի հետ, այսօր ասել է ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Արեւշատ Մելիքսեթյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա տեղեկացրել է, որ  ճամփորդության ապահովագրության հետեւանքով փոխհատուցումների միջին չափն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԻՆԳՈ Արմենիա-ում կազմել է 465 հազ. դրամ, իսկ առավելագույն փոխհատուցման չափը՝ 4.7 մլն դրամ:

2010թ. փոխհատուցումների միջին չափը կազմել է 175 հազ. դրամ, իսկ առավելագույնը՝ 3.1 մլն դրամ:

Ճամփորդությունների ապահովագրությունը կազմում է ԻՆԳՈ Արմենիա-ի պորտֆելի շուրջ 8%, իսկ Հայաստանի ապահովագրական շուկայում այդ ցուցանիշն ավելի ցածր է եւ կազմում է 4-5%: 2010թ. ԻՆԳՈ Արմենիա-ն ստացել է 150 փոխհատուցման դիմում, որոնցից կարգավորվել է 139-ը, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ստացված բոլոր 43 դիմումները կարգավորվել են:

«Հայաստանում սկսվում է ձեւավորվել ճամփորդությունների ապահովագրության մշակույթ. Հայաստանից տուրիստական եւ գործնական նպատակով մեկնողները ավելի եւ ավելի հաճախ են սկսում ապահովագրվել ինքնակամ», - ասել է փորձագետը:


Դիտում՝ 7953
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW