«Ազատ տնտեսական գոտին նոր հնարավորություն է տնտեսության զարգացման համար»

14.07.2011 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակով այսօր համաձայնագիր են ստորագրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ «Կորպորասիոն Ամերիկա ԷսԷյ» ընկերության ներկայացուցիչ Մարսելո Վենդեն:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Տիգրան Դավթյանն ասել է, որ ազատ տնտեսական գոտին նոր ձեւաչափ է եւ նոր հնարավորություն տնտեսության զարգացման համար:

Նրա խոսքերով, մաքսային տարածքից դուրս եւ հարկերից ազատված ռեժիմով գյուղատնտեսական ազատ տնտեսական գոտին կնպաստի արտահանմանը եւ կխթանի նոր կապիտալի հոսքը դեպի Հայաստան:

«Այս գոտին ձեւավորվելու է մասնավոր ներդրողների եւ կառավարող ընկերության միջոցներով, որոշ ենթակառուցվածքների բարեկարգումը կիրականացվի պետական միջոցներով»,- ասել է էկոնոմիկայի նախարարը:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն ասել է, որ իրենց խումբն Արգենտինայում եւս կառավարում է ազատ տնտեսական գոտի, եւ հավելել, որ ազատ տնտեսական գոտու շնորհիվ Հայաստանը հնարավորություն է ստանում կապվել ամբողջ աշխարհի հետ:

Տիգրան Դավթյանը նաեւ տեղեկացրել է, որ«Մարս» գործարանի հիման վրա ստեղծվելիք երկրորդ ազատ տնտեսական գոտին կունենա արդյունաբերական ուղղվածություն, եւ դրա շուրջ բանակցությունները «Սիտրոնիքս» ընկերության հետ դեռ շարունակվում են:


Դիտում՝ 5936
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW