Երեւան: Մեդիամաքս: 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /ԼՂՀ/ գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 48 մլրդ 747,5 մլն դրամ:Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, վարկերի ծավալը 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 55%-ով, իսկ ընթացիկ տարվա հունիսի 1-ի համեմատ` 3,3%-ով: Արտարժույթով տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 52,3%:Հուլիսի 1-ի դրությամբ, ավանդների ծավալը կազմել է 40 մլրդ 402,4 մլն դրամ, ինչը 7,1%-ով գերազանցում է 2010-ի հուլիսի 1-ի եւ 0,3%-ով պակաս է, քան նախորդ ամսվա ցուցանիշը: Tweet Դիտում՝ 5056