30 երկրների ֆինանսական հետախույզները Երեւանում քննարկում են փողերի լվացման դեմ պայքարը

11.07.2011 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Երևանում ընթանում է Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբի կոմիտեի նիստը:

Նիստի ընթացքում Էգմոնտ խմբին անդամակցող շուրջ 30 երկրների միջեւ ստորագրվելու են ֆինանսական հետախուզության մարմինների միջեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության վերաբերյալ 50-ից ավել փոխըմբռնման հուշագրեր:

ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Էգմոնտ խմբի լիարժեք անդամի կարգավիճակ է ձեռք բերել 2007 թ. մայիսի 29-ին:

Էգմոնտ խումբը (www.egmontgroup.org) ստեղծվել է 1995 թ-ին` նպատակ ունենալով համագործակցության միասնական հարթակ ձևավորել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ: Ներկայումս խմբին անդամակցում են շուրջ 120 պետությունների ֆինանսական հետախուզության մարմիններ:

Դիտում՝ 5870

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW