Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Ազգային պատկերասրահում բացվել է «Սալվադոր Դալի եւ սյուրռեալիստները» ցուցահանդեսը:Ցուցահանդեսի ստեղծագործությունները` թվով 160 աշխատանք, Երեւան են բերվել Լոս-Անջելեսի «Քրիստին Արժիլե» պատկերասրահից:ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը ասել է, որ հայկական կողմը Լոս-Անջելեսից տեղափոխվող աշխատանքների ապահովագրությունը` Փոխադրվող գույքի ապահովագրություն դասով, վստահել է «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությանը:Սոնա Հարությունյանը հավելեց, որ ապահովագրության այս տեսակը, ապահովագրողներն անվանում են «Մեխից` մեխ ապահովագրություն», որը ենթադրում է կտավը մեխից իջեցնելու, մյուս մեխին փակցնելու ողջ գործընթացը: Tweet Դիտում՝ 7137