ՀԲ-ը մինչեւ 2013թ.. Հայաստանին կտրամադրի $ 200 մլն

07.07.2011 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Համաշխարհային բանկը (ՀԲ) առաջիկա 2 տարիներին նախատեսում է Հայաստանին տրամադրել $ 200 մլն վարկային միջոցներ՝ տնտեսական աճին նպաստելու եւ խոցելի խմբերի կարիքները հոգալու նպատակով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ համատեղ մամլո ասուլիսին ասել է Հայաստանում ՀԲ գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին (Jean-Michel Happi):

Ըստ նրա, ֆինանսավորումից օգտվելու համար հայկական կողմը պետք է ներկայացնի նպատակային ծրագրեր, որոնք պետք է ուղղված լինեն տնտեսության դիվերսիֆիկացմանը եւ աղքատության կրճատմանը: Ֆինանսավորումը տրվելու է  ստանդարտ արտոնյալ պայմաններով:

Որպես նպատակային ծրագրերի ուղղություններ Ժան-Միշել Հապին նշել է պետական կառավարման բարեփոխումները (հարկային եւ մաքսային վարչարարություն, հարկաբյուջետային կառավարում, սոցիալական ծրագրեր, գործարար միջավայրի բարելավում), գյուղատնտեսության եւ առողջապահական համակարգի զարգացումը:

Վաչե Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ ՀԲ օժանդակությունը կարեւոր է Հայաստանի համար հետճգնաժամային վերականգնման ժամանակաշրջանում եւ այն կօգնի նվազեցնել տնտեսության խոցելիությունը` ապահովելով հավասարակշռված տնտեսական աճ:


Դիտում՝ 5940

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW