Հայ-ռուսական խումբն աշխատում է ՀՀ էլեկտրաէներգետիկ համալիրի զարգացման համաձայնագրի վրա

01.07.2011 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Երեւանում կայացել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի եւ “ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ” ԲԲԸ Խորհրդի նախագահի հրամանով ստեղծված համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը:

Խւմբը պետք է նախապատրաստի Հայաստանի էլեկտրաէներգետիկ համալիրի զարգացման ոլորտում համագործակցության նախագիծը, Մեդիամաքսին հայտնել են “Հայաստանի էլեկտրական ցանցեր” /ՀԷՑ / ՓԲԸ մամուլի ծառայությունից:

Նախատեսվում է, որ համաձայնագիրը ներառելու է երկարաժամկետ փոխհարաբերությունների ողջ համալիրը եւ նպաստելու է էլեկտրաէներգետիկ համալիրի, այդ թվում` “ՀԷՑ”-ի զարգացմանը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը ընդգծել է Հայաստանի էներգահամակարգի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման կարեւորությունը, ինչպես նաեւ մասնակիցների փոխգործակցության ուղղությամբ աշխատանքները` շեշտը դնելով “ՀԷՑ”-ի վրա, ինչը պայմանավորված է ընկերության որոշակի դերով սակագնային համակարգում:

“ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ” ընկերության կողմից աշխատանքային խմբի ղեկավար Անդրեյ Զավրաժնովը ներկայացրել է ակտիվների համախմբման արդյունքները, այդ թվում նոր ակտիվի ձեռքբերումը Հայաստանում` “ՌազՏԵՍ” ԲԲԸ-ն, ինչպես նաեւ փոխազդեցության հնարավոր ուղղությունները:

“ՀԷՑ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը նշել է, որ վարչական բարեփոխումների գծով զարգացման եւ օրենսդրական բազայի կատարելագործման հարցերի ամբողջական լուծումը ընկերությանը հնարավորություն կտա ապահովելու սպառողների հանդեպ իր պարտավորությունների անվերապահ կատարումը:

Դիտում՝ 4960
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW