Վարչապետը կոչ է արել հետեւել բարեփոխումների իրականացմանը իրական կյանքում

30.06.2011 | 21:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր էկոնոմիկայի նախարարության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ փոքր եւ միջին բիզնեսի ծախսերը կրճատելու ընթացակարգերը չեն պահպանվում:

Հանդես գալով Եղեգնաձորում կայացած ՀՀ կառավարության արտագնա նիստում, վարչապետն ասել է.

«Ցանկացած որոշում ընդունելուն հաջորդող երկու-երեք ամիսներին անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ղեկավարներն իրենց անձնական հսկողության տակ պահեն գործընթացը, մինչեւ որ այն սովորույթ դառնա։ Կառավարության նիստերին պարբերաբար անդրադառնալու ենք ծառայությունների որակին։ Ցավոք, դեռեւս կան բողոքներ, որ մեր ընդունած որոշումներն ի կատար չեն ածվում։ Ես ուզում եմ էկոնոմիկայի նախարարության ուշադրությունը հրավիրել արտահանման-ներմուծման գործառույթների վրա։ Կառավարությունը որոշում ընդունեց փոքր եւ միջին բիզնեսի ծախսերն էապես կրճատելու նպատակով։ Հիմա մենք բողոքներ ենք ստանում, որ այդ ընթացակարգերը չեն պահպանվում։ Պարզել է պետք` ինչ խախտումներ կան, ինչու այդ որոշումներն ի կատար չեն ածվում։ Շինարարության ոլորտում մենք էապես կրճատեցինք շինթույլտվությունների քանակը, քայլերը, ծախսատարությունը, սակայն անհրաժեշտություն կա եւս մեկ անգամ անդրադառնալ, տեսնել, թե իրական կյանքում ինչպես են մեր այդ որոշումերն ի կատար ածվում»։


Դիտում՝ 3109
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW