Վարչապետն ասել է, որ «վերադառնում ենք գնաճի ծրագրված ցուցանիշներին»

30.06.2011 | 21:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ «վերադառնում ենք գնաճի այն ցուցանիշներին, որ Կենտրոնական բանկը ծրագրել էր»։

Այսօր Վայոց ձորի Եղեգնաձոր մարզկենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
 
«1.4 տոկոսանոց գնանկումը նշանակում է, որ մենք մտնում ենք դեֆլյացիոն փուլ, եւ այն եւս երկու ամիս պետք է շարունակվի։ Տարվա սկզբից մենք ունենք 3.5 տոկոսանոց գնաճ։ Ակնկալվում է, որ հուլիս-օգոստոսին եւս կարձանագրվի գնանկում», - ասել է վարչապետը:
Դիտում՝ 3223

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW