Հունիսին Հայաստանի տարեկան գնաճը կազմել է 8.5%

30.06.2011 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: 2010թ. հունիսի համեմատ 2011թ. հունիսին Հայաստանում գնաճը կազմել է 8.5% (ապրիլի ցուցանիշը՝ 9%):

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պարենային ապրանքները հունիսին թանկացել են 15%-ով (մայիսի ցուցանիշը՝ 14.7%), ոչ պարենային ապրանքները` 2.9%-ով (մայիսի ցուցանիշը՝ 2.4%), ծառայությունների սակագները` 2.8%-ով (մայիսի ցուցանիշը՝ 2.5%):

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2011թ. հունվար-հունիս ամիսներին գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9.9%, պարենային ապրանքների ինդեքսը` 116.2%, ոչ պարենային ապրանքներինը` 103.1%, ծառայություններինը` 105%:

2011թ. հունիսին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 7.8%, այդ թվում` պարենային ապրանքների գների ինդեքսը`112.6%, ոչ պարենային ապրանքներինը` 103%, ծառայություների սակագներինը` 103.9%:

2011թ. հունիսին մայիսի համեմատ Հայաստանի սպառողական շուկայի գներն իջել են 1.4%-ով, ընդ որում սննդամթերքի գներն իջել են 2.6%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների ոլորտում գրանցվել է գների եւ ծառայությունների 0.1%-ով աճ:

Դիտում՝ 5468
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW