«ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ը ներկայացնում է Հայաստանը Շանհայի «Առեւտրի փոխանակում» համաժողովում

28.06.2011 | 18:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Էյչ-Էս-Բի-Սի Խմբի մայրցամաքային Եվրոպայի առեւտրավարկային վարչության նախաձեռնությամբ Շանհայում մեկնարկել է «Առեւտրի փոխանակում» համաժողովը:  

Համաժողովում Հայաստանը ներկայացնում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդ հանդիսացող «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերության նախագահ Նորայր Խաչատրյանը:

«ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ը ընտրվել է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի կողմից` որպես արագ աճող եւ Չինաստանի հետ առեւտուրը ընդլայնելու ներուժ ունեցող ընկերություն:   

«Առեւտրի փոխանակում”-ը  համախմբելու է լավագույն բիզնես մտածելակերպ ունեցող գործարարներին եւ ձեռնարկատերերին` օգնելու եվրոպական ընկերություններին հասկանալ, թե ինչպես է փոխվում աշխարհը եւ որքանով է դա շահեկան: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ստեղծել է այս բացառիկ հնարավորությունը իր հաճախորդների համար` խթանելով Հայաստանի ընկերություններին անցում կատարել դեպի ավելի գլոբալ աշխարհայացք եւ դուրս գալ իրենց տեղական շուկայի սահմաններից”, - ասել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

Էյչ-Էյս-Բի-Սի Բանկ Հայաստանի բիզնես հաճախորդների շրջանում 2010թ. անցկացված հարցումը վկայում է, որ ընկերությունների 51 տոկոսի համար հիմնական առեւտրային գործընկերը հենց Չինաստանն է:
 

Դիտում՝ 9824
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW