Արդյունաբերությունը տնտեսության լոկոմոտիվը կլինի, կարծում է էկոնոմիկայի նախարարը

24.06.2011 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ այս տարի արդյունաբերությունը կլինի երկրի տնտեսության լոկոմոտիվը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Տիգրան Դավթյանն ասել է, որ, նախարարության գնահատականներով, արդյունաբերության ծավալների աճը կազմում է 10-12%:

“Արտադրության ծավալների իրական տեղաշարժ ունենք: Արտադրական ծավալների աճ են գրանցել արդյունաբերական գրեթե բոլոր ոլորտները”,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ աճ է գրանցվել արտահանման ասպարեզում, եւ շեշտել, որ “ներմուծման ծավալների աճը բացասական համարել պետք չէ` արտադրական նշանակություն ունեցող սարքավորումների ներկրման աճը հաշվի առնելով”:
Դիտում՝ 6667

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW