Ամերիաբանկը հովանավորեց Ամերիկյան համալսարանի բիզնես պլանների մրցույթը

22.06.2011 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է “Բիզնես պլանի մրցակցություն” թեմայով մրցույթ, որի ընթացքում համալսարանի MBA 1-ին կուրսի ուսանողներից կազմված 7 թիմերի կողմից ներկայացվել էին բիզնես պլաններ:

Մրցույթի «Պլատինե» հովանավորն էր Ամերիաբանկը, իսկ «Ոսկե» հովանավորներն էին ՄԼԼ Ինդասթրիզ եւ Կիա Մոթորս Արմենիա ընկերությունները:

Ժյուրիի կողմից ընտրվեցին լավագույն երեք թիմերը: Առաջին տեղը զբաղեցրած թիմը պարգեւատրվեց հովանավորների կողմից տրամադրված մրցանակներով, ներառյալ` VISA/MasterCard Gold քարտեր Ամերիաբանկի կողմից:

Յոթ թիմերից ընտրված լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան պրակտիկան անցկացնել Ամերիաբանկում, իսկ լավագույն բիզնես պլանն իրագործելիս` իրավաբանական խորհրդատվություն ստանալ “Ամերիա” ՓԲԸ իրավաբանական ծառայության մասնագետների կողմից եւ աջակցություն` դրա ֆինանսավորման գործում:

Դիտում՝ 7021

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW