ԱԶՍԲ-ն €20 մլն Եվրո կտրամադրի Հայաստանում եւ տարածաշրջանում նախագծերի ֆինանսավորմանը

21.06.2011 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Առեւտրի եւ զարգացման Սեւծովյան բանկը (ԱԶՍԲ) Proparco Ֆրանսիական կազմակերպության հետ €20 մլն եվրո արժողության վարկային համաձայնագիր է ստորագրել` Սեւծովյան տարածաշրջանում նախագծերի ֆինանսավորման նպատակով:   

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով Ֆինմարկետ-ը, վարկային միջոցներն կուղղվեն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի մասնավոր հատվածի նախագծերի ֆինանսավորմանը:

Ֆինանսավորման համար առաջնային ոլորտներից են ագրո-արդյունաբերությունը, առողջապահությունը, կրթությունը, զբոսաշրջությունը, ինչպես նաեւ վերականգնվող էներգետիկան:
Դիտում՝ 4477

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW