ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն անցկացրել է պարտատոմսերի չորրորդ թողարկում
17.06.2011 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանն այսօր տեղեկացրել է, որ արժեթղթերի տեղաբաշխումը կսկսվի հունիսի 20-ին եւ կտեւի 15 աշխատանքային օր, ինչից հետո պարտատոմսերը կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում: Դավիթ Հարությունյանը նաեւ նշել է, որ տեղաբաշխումից ներգրավված միջոցները բանկը կուղղի միկրոֆինանսավորմանը:
Տեղաբաշխումն իրականացվում է բանկի գլխավոր գրասենյակի եւ մասնաճյուղերի միջոցով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսերի առաջին երեք թողարկումների (2007թ., 2008թ., 2009թ.) ընդհանուր ծավալը կազմել է 900 մլն դրամ: Ներկայումս բորսայում շրջանառվում է բանկի երրորդ թողարկումը, որը մարվելու է 2011թ. հունիսի 27-ին:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: