«ՀայՌուսգազարդ»-ի ներդրումների ծավալը ընթացիկ տարում կկազմի 8,491 մլրդ դրամ

16.06.2011 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր հաստատել է ՀայՌուսգազարդ ընկերության 2011թ. ներդրումային ծրագիրը:

Ինչպես հայտնել է ընկերության տեխնիկական վարչության պետ Աշոտ Հակոբյանը, ՀԾԿՀ-ն հաստատել է ՀայՌուսգազարդի` 8,491 մլրդ դրամի ներդրումների ծավալը:

Ֆինանսական միջոցները կուղղվեն Աբովյանի ստորգետնյա գազամբարի վերականգմանը` (519.6 մլն դրամ), գազի փոխադրման համակարգի վերակառուցմանը` (2 մլրդ 745.1 մլն դրամ), գազի բաշխիչ համակարգի ընդլայնմանը` (681.3 մլն. դրամ) եւ այլն:

Աշոտ Հակոբյանը ասել է, որ ներդրումների արդյունքում 2011 թ-ին ընկերության բաժանորդների թիվը կավելանա 15 հազարով եւ 15%-ով կավելանան Աբովյանի գազամբարի հնարավորությունները:
Դիտում՝ 5707
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW