Հայաստանում իրականում չկան “եղանակ ստեղծող” մինորիտար բաժնետերեր

16.06.2011 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում վերջերս կատարված փոփոխությունները, որոնք ընդլայնում են մինորիտար բաժնետերերի իրավունքները, դժվար թե ազդեն Հայաստանի բաց բաժնետիրական ընկերությունների փոքր բաժնետերերի վրա:

Այս մասին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է Արմսվիսբանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանը

Նա ասել է, որ օրենսդրական փոփոխությունների ուղղված են նրան, որպեսզի ընկերության ղեկավարությունը կարողանա որոշակի քայլեր ձեռնարկել բաժնետերերի ձայների առնվազն ¾-ի համաձայնության պարագայում, մինչդեռ Հայաստանի գրեթե բոլոր բաց բաժնետիրական ընկերությունները ստեղծվել են սեփականաշնորհման արդյունքում, եւ բաժնետոմսերի բացարձակ մեծամասնությունը կենտրոնացված է մեկ անձի ձեռքում:

«Ես չգիտեմ որեւէ հայկական ընկերություն, որտեղ փոքր բաժնետերերի ձեռքում եղած բաժնետոմսերը հասնում են ընդհանուրի ¾-ին: Ըստ այդմ, այդ օրենքը փաստացի ոչինչ չի փոխում, այն պաշտպանում է դեռեւս գոյություն չունեցող անձանց իրավունքները», - ասաց Կարեն Տուրյանը:

Նա նշել է, որ Հայաստանում իրական փոքր ներդրողների շերտի ձեւավորման համար անհրաժեշտ է կենսամակարդակի այնպիսի աճ, որը թույլ կտա մարդկանց խնայողությունների մի մասն ուղղել նաեւ բարձր ռիսկայնությամբ ակտիվների մեջ, ինչպիսին է բաժնետիրական կապիտալը:  
Դիտում՝ 6314
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW