Կոնվերս բանկը տեղեկացրել է Золотая корона համակարգի սակագների իջեցման մասին

16.06.2011 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 20-ից Կոնվերս բանկի միջոցով կատարվող Золотая корона դրամական արագ փոխանցումների համակարգով Ռուսաստանից դեպի Հայաստան փոխանցումները կկատարվեն իջեցված սակագներով:

Ռուսաստանից Հայաստան նշյալ համակարգով մինչև 50 000 ՌԴ ռուբլի, 1 800 ԱՄՆ դոլար, կամ 1 200 Եվրո փոխանցման դեպքում միջնորդավճարի նոր սակագին է սահմանվել 1 % նախկինում գործող 1,5 % փոխարեն:

50 000 ՌԴ ռուբլի, 1 800 ԱՄՆ դոլար, 1 200 Եվրո եւ ավել փոխանցման դեպքում` միջնորդավճարի սակագինը կկազմի 0,5 % նախկինում գործող 1,5 % փոխարեն:

Կոնվերս բանկում բացի գործում են նաեւ Migom, InterExpress, Money Gram, Contact, Leader, Быстрая почта, Blizko միջազգային դրամական փոխանցումների համակարգերը:
Դիտում՝ 7562

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW