Անելիք Բանկը նախատեսում է քարտապանների համար ներդնել զեղչային համակարգ

15.06.2011 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: 2011թ. հունվար-մայիս ամիսներին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն գրանցել է 184.3 % աճ թողարկված պլաստիկ քարտերի քանակով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Բանկը ավելացրել է նաեւ իր բանկոմատների քանակը, որոնց թիվը Հայաստանում այժմ 40 է:

«Անելիք Բանկ» ՓԲԸ պլաստիկ քարտերով կատարված գործարքների ծավալն ընթացիկ տարվա 5 ամիսների ընթացքում աճել է 13.4 %-ով:

«Տարեսկզբին բանկն իր առջեւ խնդիր էր դրել ավելացնել «Անելիք Բանկ» ՓԲԸ պլաստիկ քարտերի քանակը մինչեւ 50.000-ի: Թողարկված քարտերի քանակի նկատելի աճը թույլ է տալիս կանխատեսել դրված նշաձողի հաղթահարումը մինչեւ տարեվերջ”, Մեդիամաքս-ին ասացին բանկում:

Աշխատավարձային ծրագրերի շրջանակներում թողարկված քարտերի քանակական աճը կազմել է 30 %:

Մինչ տարեվերջ բանկը նախատեսում է իր քարտապանների համար ներդնել զեղչային համակարգ, ինչը թույլ կտա լրացուցիչ զեղչերով օգտվել Երեւանում գործող 200-ից ավելի ընկերությունների ծառայություններից:
Դիտում՝ 6648
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW