Երեւան: Մեդիամաքս: ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամը սկսել է ուսումնասիրել եւ գնահատել մի շարք ոլորտների վերակազմավորման Հայաստանի պետական ծրագիրը: «Տվյալ աշխատանքն իրականացվում է Հայաստանին $ 400 մլն վարկ տրամադրելու հարցի շրջանակներում», - այսօր Մեդիամաքս-ին հայտնել են Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) մամուլի ծառայությունից: Բացի հիմնադրամի Փորձագիտական խորհրդի մասնագետներից` ուսումնասիրմանը միացել են մի շարք անկախ ոլորտային խորհրդականներ, որոնք պետք է առաջարկություններ մշակեն, նշել են ԵԶԲ-ում: ԵվրԱզԷՍ հակաճգնաժամային հիմնադրամը $ 8,513 մլրդ չափով հիմնադրվել է 2009 թվականի հունիսի 9-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կառավարությունների կողմից: Tweet Դիտում՝ 5235