OPEC-ի միջազգային զարգացման հիմնադրամը $ 20 մլն վարկ կտրամադրի Հայաստանին

09.06.2011 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամը (OFID) $ 20 մլն վարկ կտրամադրի Հայաստանին` գյուղացիական տնտեսությունների կարողությունների ստեղծման ծրագրի ֆինանսավորման ու ենթակառուցվածքների զարգացման նպատակով:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Վիեննայում հանդիպել է OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշի հետ: Հանդիպումից հետո ստորագրվել է վարկի տրամադրման մասին պայմանագիրը:

Ծրագրի շահառուները կլինեն հիմնականում գյուղական բնակավայրերի բնակիչները, մասնավորապես մանրածավալ արտադրողները, պտղի եւ ընկուզեղենի արտադրությամբ զբաղվողները, ինչպես նաև լեռնային անապահով համայնքների ներկայացուցիչները:

Վարկի մարումը կսկսվի 5 տարի հետո: Մարման ժամկետը 15 տարի է, տոկոսադրույքը` 3,5 տոկոս:


Դիտում՝ 6844

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW