Երեւանում կբացվի չորս աստղանի Ramada Yerevan համալիրը

07.06.2011 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. «Ամերիա» ընկերությունն այսօր հայտնել է, որ իր աջակցությամբ Wyndham Hotel Group հյուրանոցային ցանցի հետ կնքվել է լիցենզային պայմանագիր, որի համաձայն կգործի Ramada ցանցի առաջին հայաստանյան չորս աստղանի համալիրը` Ramada Yerevan-ը:

«Ամերիա» ՓԲԸ-ն գործարար ծրագրի մշակմանը զուգընթաց իրականացրել է նաեւ հյուրանոցային համալիրի կառուցման ֆինանսական պլանավորումը եւ աջակցություն է ցուցաբերել պայմանագրերի մշակման եւ կնքման գործընթացում:

Հյուրանոցը գտնվելու է Երեւանի նոր կառուցեւող գործարար եւ բնակելի տարածքում` «Նոյ» թաղամասի շրջակայքում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մոտ 3 կմ հեռավորության վրա` Լենինգրադյան պողոտայում:

Հյուրանոցը կունենա 120 սենյակ:

Նոր կառուցվող համալիրի սեփականատերն է «Ռամեո Օտել» ՓԲԸ-ն:

Նախագիծը նախատեսեվում է ավարտել 2013 թվականին:

Դիտում՝ 13434

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW