Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ տարեվերջ Առէկսիմբանկ- Գազպրոմբանկի խումբը կսկսի չիպային քարտերի թողարկումը: Ինչպես Մեդիամաքս-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ներկայումս «Առէկսիմբանկը» համապատասխան հավաստագրում է անցնում Visa-ի եւ MasterCard-ի կողմից: Բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը նշել է, որ բանկը 25 հազար ակտիվ քարտեր է սպասարկում եւ նախատեսում է մինչեւ տարեվերջ դրանց թիվն ավելացնել 30%-ով: 2011թ. I եռամսյակում 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ բանկի կողմից թողարկված քարտերի թիվն աճել է 25%-ով:2011թ. առաջին եռամսյակում Առէկսիմբանկի քարտերով գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 9,3 մլրդ դրամ` 2010 թվականի նույն ժամանակահատվածի 7,96 մլրդ դրամի համեմատ: Tweet Դիտում՝ 5453